Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել… Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ…

Կորոնավիրուսից մահացավ մեր սիրելի Ֆելիքս Հայրապետյանը։

Դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանն իմ ճանաչած ազնվագույն մարդկանցից մեկն էր, ով օրինակելի քաղաքացի էր, հայրենասեր էր ու անկախության մարտիկ, իմ նեղ…օրերի ավագ ընկեր էր:

Շնորհակալ եմ հացադուլիս օրերին կողքիս լինելու, շատ կարևոր խորհուրդներ տալու, Հայաստանը սիրելու ու Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար պայքարելու օրինակ լինելու համար։

Հանգչես խաղաղությամբ սիրելի Ֆելիքս

Հ.Գ. սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, պահպանեք կանոնները. միայն մեր հավաքական պատասխանատվության պարագայում կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից։
Դավիթ Սանասարյան

(Visited 2 213 times, 1 visits today)