Հայհոյանքով ու ոռնոցով ուղիղ եթեր են մտնում և իրենց համարում են քաղաքական գործիչներ… Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեսուն տարի զբաղվել եմ քաղաքանությամբ,եղել եմ քաղաքային և շրջանային խորհուրդների պատգամավոր,
վերջին քսան տարիներին կուսակցական գործունեությամբ եմ զբաղվում,կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ,բայց երբեք մտքովս չի անցել ներկայանալ որպես քաղաքական գործիչ:

Երեկ չէ մյուս օրը «աբիժնիկներով» հավաքվում,դրսի փողերով խմբակ են ստեղծում,անունը դնում կուսակցություն ու ներկայանում,ոչ ավել ոչ պակաս,քաղաքական գործիչ:
Անհամար տառասխալներով,ճապաղ մտքերով ստատուսներ են գրում,հայհոյանքով ու ոռնոցով ուղիղ եթեր են մտնում և իրենց համարում են քաղաքական գործիչներ:

Ձեզ թուլափայ շպրտող ձեր տերերը այդպես էլ չդարձան քաղաքական գործիչներ,էլ ուր մնաց՝դուք:

(Visited 253 times, 1 visits today)