Արմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը ավերածությունների պատճառ են դարձել

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ է իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես` Գայ, Մեծամոր, Ջրառատ համայնքներում, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ:

Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել:

Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են, որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկություների` տուժածներ չկան:

(Visited 886 times, 1 visits today)