Հույս ունեմ պատասխանս սպառիչ էր․ Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ, սիրելի լրագրողներ և օգտատերեր, կողքիս լուսանկարիչ է կագնած, և ես ինձ ավելի ապահով եմ զգում դիմակով, բացառելով վարակվելն ու վարակելը:

Նաև, մինչ պատշգամբ հասնելը, անցել եմ փակ տարածքով, պատշգամբից դուրս գալու համար էլ պետք է անցնեի փակ տարածքով, իսկ պատշգամբում գտնվելու ընթացքում բնականաբար չէի նետելու դիմակս:

Ձեռնոցներով եմ, քանի որ դիպչել եմ դռան բռնակին, որով բացել եմ դուռը: Նաև դուրս գալու համար էլ պետք է բացեի դուռը, բնականաբար բռնակին դիպչելով: Հույս ունեմ պատասխանս սպառիչ էր»:

(Visited 469 times, 1 visits today)