Մեկ հшրվшծը չի կшրող որшկվել пրպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով։ Կողմերը կարող են բողոքարկել ՀՔԾ որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է կայացված որոշումը.

«ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով։ Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանվում է, որ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը,

որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»
Այսպիսով վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է այն եզրահանգման, որ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, նաև միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ որոշումն արդեն սահմանված կարգով ուղարկվել է կողմերին և նրանց ներկայացվել է այն բողոքարկելու` իրենց իրավունքը:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

Վեճին խառնվել էին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ
Միջադեպից հետո Մարուքյանը հայտարարել էր, որ իրեն հարվածել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: «Իմ քայլը» հերքում է դա՝ պնդելով, որ իրենք են բռնության ենթարկվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքից հետո հայտարարել էր, որ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ՝ դրանց հետագա ընթացքը որոշելու համար:

Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար ՀՔԾ էին հրավիրվել պատգամավոր Արտակ Մանուկյանը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ

(Visited 278 times, 1 visits today)