Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Փաշինյանը..․ Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)

Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաների մեջ է․ Հովիկ Աղազարյան

«Որոշ ուժերի թվում է, թե վերջին հարվածը պետք է հասցնել իշխանություններին, որ վարկանիշը թուլանա, ստեղծվի քաղաքական ճգնաժամ, նոր ընտրություններ լինեն, որպեսզի փորձեն իրենց քաղաքական կապիտալը ռեալիզացնել»,- «24TV»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը, խոսելով իշխանական ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքների մասին (ծխախոտի մաքսանենգության, ադամանդի բիզնեսի և այլն), ասել է․ «Եթե ապացուցվի, որ Հրաչյա Հակոբյանը ներքաշված է կոռուպցիոն թեմաների մեջ, ապա ես կհրաժարվեմ մանդատից։

Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանն է կոռուպցիոն սխեմաներում։ Կաթեցնելով փորձում են մեզ հունից հանել։ Մեզ ուզում են հոշոտել լրագրողները, քաղաքական ընդդիմախոսները։ Պետք է պատրաստ լինենք իրենց մինիմալ առիթ տալուն»,- հայտարարել է Աղազարյանը։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում


Կիսվիր ընկերներիդ հետ

(Visited 446 times, 1 visits today)