Ողբերգական դեպք․ մահացել է սերիալների աստղի 15-ամյա որդին

Ռուսական սերիալների աստղ Յուլիա Դրոբոտի 15-ամյա որդին մահացել է՝ ցած ընկնելով պատշգամբից։ Տեղեկությունը հայտնում է StarHit շաբաթաթերթը։

Video Player

Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ինչպես հայտնում է «МК»-ն, պատանին իր զարմիկի հետ միասին հյուր է եղել տատիկի տանը։

Ազգականներն ասում են, որ նախորդ օրը տղան շատ նյարդային է եղել և ընդհանուր առմամբ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահել։ Քնելուց առաջ նա դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երկար ժամանակ չի վերադարձել։ Զարմիկը պատուհանի տակ հայտնաբերել է նրա մարմինը։

Տղան պատմել է, որ Դրոբոտի որդու հոգեվիճակն  այնքան էլ կայուն չէր մարտ ամսին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի ժամանակ նա գլխի վնասվածք էր ստացել և ծանր վիրահատություն տարել։

Մահացած պատանին սովորում էր 9-րդ դասարանում և մտադիր էր իր ապագան կապել թատրոնի հետ։ Նրա հայրը՝ Ռոման Դրոբոտը, ռեժիսոր է «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում, մայրը՝ Յուլիա Դրոբոտը, դասավանդում է թատերական ինստիտուտում, նաև հայտնի է «Սերն ինչպես կա» (Любовь как любовь), «Փակ դպրոց» (Закрытая школа), «Լապսի» (Лапси) և «Սառցե դարաշրջան» (Ледниковый период) հեռուստասերիալներում խաղացած դերերով։

(Visited 2 593 times, 1 visits today)