Փորձագետները պարզել են թե ում չի սպառնում կորոնավիրուսը

2003 թվականի ատիպիկ թոքաբորբ բռնկման ժամանակ վարակված մարդը կարող է չվարակվել COVID-19–ով։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի և շվեյցարացի գիտնականները։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը։

Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV վիրուսով վարակվելը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնց թիրախը S սպիտակուցն է։ Այն իր հերթին պատասխանատու է բջջի մակերեսին կորոնավիրուսի և ռեցեպտորների միացման համար։

Եվ ահա, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նման հակամարմիններից մեկը’ S309, կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել SARS-CoV-2–ի S սպիտակուցի հատվածները։ Այդպիսով’ մարդիկ, որոնք սուր շնչառական հիվանդություններ են տարել, կարող են չվարակվել նոր կորոնավիրուսով։

Մասնագետները պարզաբանում են, որ այդ հակամարմիններից ստեղծված դեղամիջոցները կարող են կիրառվել համավարակի ծանր դեպքերի բուժման և հիվանդության կանխարգելման համար։

Կորոնավիրուսային համաճարակը ընդգրկել է գրեթե ամբողջ աշխարհը։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով, աշխարհում ընդհանուր առմամբ շուրջ 4.8 մլն վարակակիր կա։

armeniasputnik.am

(Visited 1 774 times, 1 visits today)