«ՈՉիստների» իշխանության խավար տարիներին գործում էր մի կանոն… Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ գոնե այս հանգամանքը «ՈՉիստները» պետք է, որ գնահատեն

«ՈՉ»-ի շտաբում հավաքվել են նախկինները, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, նրանց չնչին արտոնությունների համար ծառայած և դրանով իսկ իրենց «էլիտա» համարած հայաստանաբնակները։
Այլ կերպ ասած, նախկին օկուպացիոն ռեժիմը և նրանց «պոլիցայները»։
Իսկ ինչո՞ւ են նրանք «ՈՉ» ասում հայ ժողովրդին։ Ի՞նչ են իրենց «ՈՉ»-ով կրկին փորձում ներշնչել մեզ՝ հայերիս։ Նրանք ցանկանում են մեզ՝ հայերիս, վերադարձնել նախկին խավար տարիները.
1․ որտեղ՝ դատավորը, քննիչը, դատախազը, ոստիկանը կարող էին անարգել տնօրինել մեր` հայերիս, ճակատագիրը, չարած հանցանքի համար դատապարտել, ունեզրկել, կործանել մեր ճակատագրերը։
2․ Որտեղ երկրի նախագահն Աստված էր, իսկ մենք՝ հայերս, ստրուկ։
3․ Որտեղ նախագահի կլանը «հրեշտակներ» էին, իսկ մենք` հայերս, ընդամենն իրենց հաճույքները բավարարող հումք։
4․ Որտեղ մեզ՝ հայերիս, տրված էր ապրելու և գոյատևելու այնքան հնարավորություն, որ բավարարեր սովամահ չլինելու և օկուպացիոն ռեժիմին ծառայելու համար։
5․ Որտեղ մարդկային կյանքը, ծնողը, զավակը, մշակույթը, ազգային արժեքները, պատմությունը ստորադասված էր փողին։ Փողը և դրա քանակն էր միակ որոշիչ արժեքը։
Սա են ցանկանում վերականգնել «ՈՉիստները» մեր երկրում, որովհետև խավարը նրանց տունն է և հայրենիքը, իսկ լույսը մահ է նրանց համար։
Սա է «Ոչիստների» իրական նպատակը, իսկ մնացածը, որ հանրաքվեն մեկ անձի դեմ է, հակասահմանադրական է, օրինական չէ, որ վարչապետը սուպեր վարչապետ է և այլն, ընդամենը «ՈՉիստների» մտորումներն են, մեր` հայերիս, լույսն անջատելու փորձի ճանապարհին։
Հ․Գ. «ՈՉիստների» իշխանության խավար տարիներին գործում էր մի կանոն` «ինչը չի կարելի անել գումարով, կարելի է անել ավելի մեծ գումարով»։
Այսօր, մենք` հայերս, հայտարարում ենք հետևյալը` «ինչը չի կարելի անել ԱԺ 88 պատգամավորով, կարելի է անել հանրաքվեին «ԱՅՈ» ասելով»։

Ցանկանում եմ  նաև հիշեցնել «ՈՉիստներին», որ մենք` հայերս, մեր ազգի թշնամիներին մեր երկրից միշտ վտարել ենք զենքով, այն որ այսօր այդ գործընթացն իրականացվում է առանց զենքի, հանրաքվեում «ԱՅՈ» ասելու միջոցով դա աննախադեպ է մեր` հայերիս, պատմության մեջ և իրականանում է միայն ձեր կողմից ատված սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ։
Կարծում եմ` գոնե այս հանգամանքը պետք է որ գնահատեք»։

(Visited 181 times, 1 visits today)