Ուշագրավ. 18-ամյա աղջիկը տանը ծննդաբերել է ու պատուհանից դուրս նետել նորածնին

Քննիչները քրեական գործ են հարուցել Ստավրոպոլի երկրամասի 18-ամյա բնակչի դեմ, որը տանը ծննդաբերել է, դուստր ունեցել, այնուհետ նրան դուրս նետել պատուհանից։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՌԴ քննչական վարչությունը:

Ըստ քննիչների, այս տարվա փետրվարի 15-ի կեսօրին 18-ամյա մի կին աղջիկ է ունեցել բնակարանում, երեխային փաթաթել է սրբիչով և դուրս նետել պատուհանից: Հարևանը հայտնաբերել է երեխային և շտապօգնություն կանչել։ Նորածինը չի մահացել ու  գտնվում է բժշկական հաստատությունում։

Այժմ Քննչական կոմիտեն այլ դատավարական գործողություններ է իրականացնում ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների պարզմանը։

(Visited 337 times, 1 visits today)