Կեցցեեես. Ինչպես 8-ամյա հայ փոքրիկը նոկաուտի ենթարկեց ադրբեջանցուն

Ներկայիս ժամանակներում Հայաստանում առավել տարածված սպորտաձևերից են ֆուտբոլը, շախմատը, ծանր աթլետիկան, բռնցքամարտը, հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, լողը, բասկետբոլը և այլն։

Հայաստանում սպորտը սկսեց զարգանալ 20-րդ դարի 20-30 ական թվականներին։ Մինչև 1946 թվականը Հայաստանի ու Խորհրդային միության մարզիկները չունեին արտոնություններ մասնակցելու համար միջազգային մրցույթներին ու կարող էին մենակ Խորհրդային միության կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցել։

Այդ ընթացքում հայ մարզիկները բավական մեծ հաջողությունների էին հասնում ծանր ատլետիկայի ու ըմբշամարտերի մեջ։

Նրանց Թվում են Խորհրդային Միության ծանր ատլետիկայի եռակի չեմպիոն հայ մարզիկ՝ Սերգո Համբարձումյանը (1933—1935 թվականներ), երկակի չեմպիոն Սարգիս Վարդանյանը՝ հունա-հռոմեական մարտերի վարպետ (1940, 1944 թվականներ)։

2000 թվականի կեսերին հայ բռնցքամարտիկները վերսկսեցին հաջողությունների շղթան։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում (Բուլղարիա) հայերը դարձան մայրցամաքի լավագույնները, իսկ 2002 թվականին Լիվերպուլում Հովհաննես Դանիելյանը ու Էդուարդ Համբարձումյանը Եվրոպայի չեմպիոնների տիտղոսներով պարգևատրվեցին։ Պեկինի Օլիմպիական խաղերում Հրաչիկ Ջավախյանը բրոնզե մեդալ հաղթանակեց։ 2009 թվականին Անդրանիկ Հակոբյանը ստացավ աշխարհի արծաթե մեդալակիր։

Հայ բռնցքամարտիկներից իրենց հաջողությամբ աշխարհում ամենաճանաչվածները Արթուր Աբրահամը ու Վիկ Դարչինյանն են։

2015 թվականի հունիսի 27-ին Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված դոկանդոյի միջազգային մրցումներում 2006 թվականին ծնված հայ մարզիկ Դավիթ Բոդոյանը նոկաուտի է հասցնում քաշով ու տարիքով իրենից ավելի մեծ ադրբեջանցի մարզիկին: Դավիթն այդ ընթացքում ընդամենը 8 ամիս էր ինչ մարզվում էր, իսկ մարզիչը՝ Հովհաննես Մելիքյանն էր: Այս տեսանյութը մինչև այժմ ոչ մի տեղ չի հանրայնացվել:

Տեսանյութը՝ ստորև.

(Visited 74 times, 1 visits today)