Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը շանս չտվեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի ն

կատմամբ: և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

Գևորգը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանն էլ քառորդ եզրափակչում ուժեղերն է չափել իտալացի Չիրո Ռուսոյի հետ ու 3:5 հաշվով ցավալի պարտություն կրել:

Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին:

(Visited 30 times, 1 visits today)