Ատելությունը մեծ զգացմունք է: Կես ժամում չես ատի

Մաթևոսյա՜ն 85 💙

Ատելությունը մեծ զգացմունք է: Կես ժամում չես ատի: Ուզենաս ատել՝ աչքդ կընկնի լուսամուտից դուրս ճնճղուկներին, ցանկապատին, օրացույցին, նկարին, լոզունգին՝ և նրան կմոռանաս:

Կես ժամվա մեջ նրան ատես ամենաշատը մի վայրկյան: Մի վայրկյանն ի՜նչ է, որ մի վայրկյանի տված զգացմունքն ինչ լինի:

Տարիներ են պետք, այդ տարիները կես ժամերի բաժանիր, ամեն կես ժամից վերցրու մեկ վայրկյանը՝ կլինի մեկ օր կամ մեկ շաբաթ: Այ, դա նստվածք կլինե՜ր…

(Visited 41 times, 1 visits today)