Նիկոլ Փաշինյանը մեն մենակ է իր այոյի հետ միասին. Կարպիս Փաշոյան

«Լուսավոր Հայաստան»-ը ճիշտ որոշում կայացրեց։
Իսկապես սա այնպիսի հարց է, որ պարզապես ո՛չ չի կարելի քարոզել, նույնիսկ եթե այոյին դեմ ես։
Կառավարող թիմը, ինչպես միշտ, ակնկալում էր իր համար թշնամու գաղափար ստեղծել ու իր ամբողջ տեղեկատվական ու քարոզչական ռեսուրսով ոչնչացնել նրան։

Ըստ էության սա էլ իր հերթին պետք է մրցակցության և պայքարի սիմուլյացիա առաջացներ, ինչի շնորհիվ էլ կապահովվեր քաղաքացիների մասնակցությունը։
Իսկ հիմա ոչ ոք չկա, իմքայլականները մեն մենակ են իրենց այոյի հետ միասին։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք կարող են գյուղ առ գյուղ շրջել ու սրտի ուզածի չափով հայհոյել Սերժ Սարգսյանին և Հրայր Թովմասյանին, կարող են ինքնահաստատվել, ազգի հերոս դառնալ, հեղափոխությունը վերսկսել, ավարտել, հետո նորից վերսկսել։

Մի խոսքով խանգարող չկա, Նիկոլ Փաշինյանը մեն մենակ է իր այոյի հետ միասին։

Իսկապես շատ եմ ուզում, որ հանրաքվեին պատշաճ թվով մասնակցություն լինի, քանի որ չեմ ուզում որ ամեն ինչ այսքան անհեթեթ ավարտվի։

(Visited 311 times, 1 visits today)