Խնդրում եմ՝ եթե էլի ձյուն տեղա  մի փոքր ավելի ուշադիր լինել…ավագանու անդամը Մարությանին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ Երեւանի սառցակալած մայթերին։
Նա նշեց․ «Երկու օր առաջ ձյուն տեղաց, եւ տեսանք արդյունքում ինչի հետ բախվեցնք։ Շնորհավորում եմ Ձեզ, որ չեք արժանացել «Հայկո ջան, սիրուն չի» տիտղոսին, առաջարկում եմ՝ այսօր քննարկել Երեւանի մայթերը անհատույց օգտագործման հանձնելու Հոկեյի Ֆեդերացիային, որը չունենք։ Պարոն քաղաքապետ, վստահ եմ, որ տեղյակ եք, որ մայթերի վիճակը սարսափելի է, էլ չեմ ասում, որ կենտրոնական փողոցները, որ առաջին օրը չէին մարքվում նորմալ»։

Ավագանու անդամը խնդրեց ավելի ուշադիր լինել․ «Խնդրում եմ՝ եթե էլի ձյուն տեղա  մի փոքր ավելի ուշադիր լինել։ Էս ձյան արդյունքում բազմաթիվ լայվեր ու սելֆիներ չեղան, հասկանալի պատճառներով՝ վարչական շրջանների աշխատակազմերը աշխատանքով էին զբաղված»։
Թեհմինա Վարդանյանի ելույթին քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ «չհասկացա՝ ինչ կապ ուներ օրակարգի հետ»։

(Visited 269 times, 1 visits today)