Պիտի հարց տամ, որն աբսուրդ կթվա իմ ասածի ֆոնին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում նշեց՝ երբ որևէ ղեկավար երկար տարիներ կառավարում է, խնդիր են տեսնում, սակայն նորմալ են ընդունում, երբ ՍԴ նախագահը կարող է 35 տարի պաշտոնավարել.

«Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»:

Հետո ՍԴ նախագահն ու անդամները գրքեր են գրել «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության» մասին, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեարկությունների լցոնումները, ընտրությունների եկող մեռած հոգիները, ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը…:

Բայց հիմա պիտի հարց տամ, որն աբսուրդ պիտի թվա իմ ասածի ֆոնին, քանի որ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ. իսկ արդյոք մենք ունե՞նք այդ երազանքի, հավասարակշռված սահմանադրական դատարանը, որը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ: Ոʹչ, սիրելի հայրենակիցներ, չունենք:

Կունենա՞նք Սահմանադրական դատարան, որ չի լինի քաղաքական որևէ խմբավորման կրնկի տակ: Կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք 2035 թվականին»,- նշեց Փաշինյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 259 times, 1 visits today)