Ո՜նց են ուրախացել աբիժնիկ դաշնակները. Բայց էդ էն դաշնակները չե՞ն, որ հրոյին «չաթլախ» էին անվանում

ԴՐՍԻՑ ՏՂԱ ԲԵՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Եվրախորհուրդն ինչ-որ «արձագանք» է ուղարկել՝ ի պաշտպանություն հրոյի: Ժեստ են անում՝ այստեղից գնացած մեսիջներին որպես հետևանք: Այդ գործում, վստահ եմ, էն խուճուճ գագոյի (ՍԴ նախկին տխրահռչակ նախագահ գագիկ հարությունյան) մատն էլ է խառը՝ Եվրախորհրդի հետ իր հին կապերը վկա: Այն սեռժի հետ նա էր, չէ՞, քավորություն անում հրոյին ՍԴ «հարս» բերելելու հարսանիքին:

Էն դաշնակներն էլ հորթի ուրախությամբ աշխուժացել են, թմբկահարում են, թե՝ տեսեք, տեսեք եվրոպաներից սաստում են Հայաստանի ներկա իշխանություններին: Ո՜նց են ուրախացել աբիժնիկ դաշնակները: Բայց էդ էն դաշնակները չե՞ն, որ հրոյին «չաթլախ» էին անվանում, հիմա գուգուրում են, ինչ է թե առիթ լինի իշխանություններին հարվածեն: Սատկե՞ց ձեր թասիբը:

Նախկինում նախագահի աթոռը գրաված էն ռոբը շա՜տ էր զայրանում, երբ իր ռեժիմից դժգոհ և հանիրավի դատվող մարդիկ Եվրախորհուր էին դիմում: Սա՝ էդ ռոբը, ասում էր «նոր պոլիտբյուրո են գտել», այնտեղ են բողոքում: Հիմա ինչպե՞ս է բանտախցից իր մանկլավիկ պաշտպան կոչվածներին հրահանգներ իջեցնում, թե իմ գործով Եվրախորհուրդ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմեք: Հրոն էլ նրանց հետ ստվերից է պայքարում՝ իր սանիկ-մանիկներին տանել-բերելով, ՍԴ-ի իր կաբինետում խորհրդակցելով, մարտահրավերներ մշակելով:

Այդ խորհրդակցությունների արդյունքներից մեկը տեսանք, երբ էն դատավոր կոչված դավթյանը, առանց պաշտպանական կողմի կարծիքը լսելու, ազատ արձակեց քրեական հանցագործ ռոբին, գործն էլ ուղարկեց Սահմանադրական դատարան: Ու հիմա հրոն նոր թափով է անցել գործի՝ էլ հեռախոսազրույցնե՜ր, էլ գնալ-գա՜լ, էլ հայտարարություններ, թե՝ ե՛ս եմ դատական իշխանությունը: Իսկ ՍԴ անդամները, բացառությամբ մեկ երկուսի, հլու հնազանդ ենթարկվում են հրոյին. իրենց ձեռք է տալիս այս անկայուն վիճակը:

Այս իշխանությանն ի՞նչ ասեմ, որ հեղափոխության հաղթանակից հետո մի կարգին քայլ չարեց այնքան ժամանակ, մինչև որ ստվեր նետված նախկին քաղաքական ուժերն ու էն ռոբն էլ՝ բանտից, կարողացան ՍԴ-ն ու հրոյին լիովին իրենցով անել ու քսի տալ իշխանության վրա, ծախված լրատվամիջոցներն էլ (փողին ղուրբան) հրոյի լափառոշ բերանի դեմ միկրոֆոններ պարզեցին՝ դե խոսիր, հա խոսիր:
Այդ դե «խոսիր»-ն հիմա կարգախոս է դարձել՝ քայլ արա հրահանգով: Ինչ կայքերում էլ հրոն երևա, կողքից ասողներ ունի՝ «Հրա՛յր, քա՛յլ արա»։

Վերջինիս դիրքերն ակամայից ավելի ամրապնդեցին ԱԺ ջահելները, որ փոխանակ ՍԴ-ի նախագահ նշանակվածի կեղծիքները բացահայտելու, դեռ մի բան էլ փաղաքշեցին, թե՝ ձեզ տասնամյակներով կպահենք, միայն թե հեռացեք: Այդպես չեն վարվում կեղծարարի հետ, որ հիմա թույլ տված կեղծիքների համար սեռժը պատասխան չտա, էն խուճուճ գագոն պատասխան չտա, հրոն էլ լոպպազանա, որ պաշտպաններ ունի:

«Կոնսենսուս մինուս մեկ» ռոբի վստահությունը որտեղի՞ց է գալիս՝ եվրախորհրդի այս վերջին հայտարարությունի՞ց, էն գունափոխված նախկին դաշնակ աղվան վարդանյանի հավաքագրած պիցցայակերների խմբի գոռում-գոչյունների՞ց, թե՞ մեզ դեռ անհայտ ինչ-որ ուժեր կան, որ այդ մեղադրյալ ռոբին վստահություն են ներշնչում, թե՝ արդեն մոտենում է քո աստեղային պահը:
Չի՛ ստացվելու, որքան էլ ձեր դավադիր և սրբապիղծ պահվածքով փորեք այս նոր իշխանության հիմքերը, որքան էլ ձեր աղերսներով Եվրախորհուրդ դիմեք ու նրանից ինչ-որ հորդորներ ու հույսի փշրանքեր ստանաք: Եվրախորհուրդ հասած ձեր կեղծ տեղեկություններին շուտով կլրացվեն Հայաստանի ներկա վիճակի ստույգ գնահատականը ներկայացնող փաստերը՝ անառարկելի փաստերը:

Եվրախորհրդարանում էլ, Վենետիկի Հանձնաժողովում էլ ի վերջո գլխի կընկնեն, կամ եթե գլխի են ընկել ու առայժմ ցույց չեն տալիս, որ ժողովրդավարության ճանապարհին հաստատուն քայլող Հայաստանի մասին ձեր թերթոնները ընդամենը ձեր կաշին փրկելու ջանքեր են: Այնպես որ, ընկեր դաշնակներ, դուք այդքան էլ մի՛ շտապեք ուրախանալ դրսից տղա բերելու այդ սին հույսերից: Եվ դուք՝ խուճուճ գագո և գորշ գայլ սեռժ, որ ձեր դրածո հրոյին համառորեն պահում եք ՍԴ-ում որպես ական, չե՛ք ունենալու այն ուրախությունը, թե այդ ականի պայթյունից փուլ է գալու Նոր Երկրի Նոր իշխանությունը:
Ձեր ախորժակին քացախ լցնող՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 419 times, 1 visits today)