Ի՞նչ չքնաղ է շողն արևի,թո՛ղ արևը մեզ բարևի

ՄՈՏՍ ԱՐԻ-2
Ու երբ բացվի Արշալույսը, շո՛ղն արևի՝, կյանքի հույսը, մեզ խոր քնից՝ չքնաղ ու նուրբ երազներից,
Սիրո դրախտ այգեստանից,
Մայր բնության գի՛րկ կկանչի,
Դե արի՝, տե՛ս,
Ի՞նչ չքնաղ է շողն արևի,թո՛ղ արևը մեզ բարևի,
Արի՝ տես ինչ լավ՝ է դրսում, խոտ ու ծաղիկ էլ չեն մրսում,
Սիրո երգը իր շուրթերին,
Թռչկոտելով ծառի ճյուղին, սոխակը իր երգն է ասում,
Որ սիրածի սիրտը շահի, նոր սոխակներ աշխարհ բերի։

Ցո՛ղն է գարնան ծաղիկներին հագեցնում, մեղուն ծաղկից նեկտար քաղում,
կյա՜նքն է նորից սկիզբ առնում, ախ՝ ի՛նչ լավ է այս աշխարհում,
Որ աշխարհս ունի գարուն…
Samvel Hayk a van
01,02,2020.

Մոտս արի։

Մութ գիշերվա խավարի մեջ,
Ե՛րբ աշխարհն է խոր քնի մեջ,
Մոտս արի՛,
Արի՛ ինչպես մի վառ գարուն,
Ինչպե՛ս գետակ մի վարարուն։

Թո՛ղ քեզ գրկեմ ու համբյուրեմ,և խենթացած քո գո՛վքն անեմ,
Թո՛ղ վայրկյանը ժամեր թվա, գիշերը մեր հավերժանա։

Թո՛ղ խենթանամ ես այս գիշեր,
Ամուր սեղմեմ՝ հոգիդ գերեմ՝ ու քեզանով մինչ լույս գերվեմ։
Մի կյանք ապրենք այս կյանքի մեջ,
Սուզվենք քաղցր հուշերի մեջ։

Թո՛ղ գիշերը չվերջանա,
Թող գիշերն այս հավերժանա, սիրո քաղցր մի հուշ դառնա…

Դե ի՞նչ, չքնաղ անուշ փերի,կուզե՞ս սերը սիրտդ գերի։


Samvel Hayk a van 31,01, 2020

(Visited 150 times, 1 visits today)