Ուրախ լուր. Ալեն Դելոնը չի մահացել

Երեկ մամուլում տարածվեց այն լուրը, թե հայտնի և սիրված դերասան Ալեն Դելոնը մահացել է։

Ի ուրախություն դերասանի երկրպագուների՝ լուրը սխալ է  և չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել են Երևանում Ալեն Դելոնի ֆիրմային խանութի աշխատակազմից։

Ամռան ստացած ինսուլտից հետո Ալեն Դելոնը շարունակում է ապաքինվել և նրա առողջական վիճակն այս պահին կայուն է։

Հիշեցնենք, որ երեկ տարբեր տեղեկատվական և սոցիալական հարթակներում տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում և որ նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով:

(Visited 35 times, 1 visits today)