Ուշադրություն վարորդներին. Դեկտեմբերի 16-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը,

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարքը:


Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

(Visited 113 times, 1 visits today)