Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել. Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կարծես լուծվում է բոլորովին նոր տրամաբանության ու բովանդակության Ամանոր ունենալու իր՝ Երևանի քաղաքապետարանի ու կառավարության առաջ դրած խնդիրը:

«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:

Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում:

(Visited 68 times, 1 visits today)