Արտակարգ պատահար. Գազի պայթյունից շենք է փլվել. կան զոհեր. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտակարգ պատահար. Գազի պայթյունից շենք է փլվել. կան զոհեր…

armlife.am-ը գրում է.

Լեհաստանի Շչիրկ անվամբ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող բնակելի շենքերից մեկում դեկտեմբերի 4-ին գազի պայթյուն է տեղի ունեցել…

Դեպքի հետևանքով եռահարկ շենքը փլվել է, տեղեկացնում է korrespondent.net կայքը…

Բելսկո-Բյալա քաղաքի հրշեջ ծառայության շրջանային շտաբի տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել 8 մարդ, որոնց թվում՝ նաև երեխաներ…

Դեպքի վայրում աշխատում են հարյուրավոր հրշեջներ…

Լեհական գազային ընկերության ներկայացուցիչ Արթուր Միխնեվիչը նշել է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ կողմնակի ընկերության կողմից գազատարի հորատման աշխատանքների պատճառով…

Ավելի ուշ փրկարարները շենքի փլատակների տակից երկու դի են գտել, մյուսների ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան…

Տեսանյութը դիտեք ստորև.

(Visited 127 times, 1 visits today)