Դա այնքան պատահական էր ու այդ տղան ստացավ արժանի շատ հզոր ապտակը. Անկայի՝ «Առաջին անգամը»

ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում զրուցել է ռադիոհաղորդավարուհի Անի Սարիբեկյանի հետ։

-Առաջին հարցազրույցը։
-15 տարեկան էի և պետք է խոսեի ռադիոյի մասին։ Այնքան էի սպասում այդ օրվան, որ լրագրողից շատ ես էի հուզվել։

-Առաջին աշխատավարձը։
-67 հազար դրամ էր, այնքան վախեցած էի պայուսակից մեջ պահել, ինձ թվում էր գողանալու են։ Դրանով գնեցի տորթ և տուն տարա։ Հետո ողջ աշխատավարձովս տորթ գնեցի, դա այնքան զվարճալի էր։

-Առաջին պաշտոնը:
-Դպրոցական օլիմպիադայում երբ Գրան պրիի հաղթող դարձա։ Դա իմ լավագույն պաշտոնն էր։

-Առաջին անգամ սիրահարվելը։
-7 տարեկան էի, սիրահարվել էի կողքիս նստող տղային։

-Առաջին համբույրը։

-Դա այնքան պատահական էր ու այդ տղան ստացավ արժանի շատ հզոր ապտակը։ Ես ինձ այնքան վատ էի զգում, Աստված իմ։

-Առաջին ապտակը կամ առաջին անգամ ապտակվելը։
-Ես ապտակներ առհասարակ չեմ ստացել, ծնողներս սովորաբար ամեն ինչ հասկացնում էին խոսքով, բայց դավաճանության տեսքով ապտակներ իհարկե ստացել եմ։

-Առաջին կաշառքը կամ կաշառվելը։
-Ուսանողական տարիներին միմյանց կաշառում էինք շոկոլադով՝ լավ տրամադրության համար։

-Առաջին անգամ գողանալը։
-Երևի ինչպես բոլոր երեխաները, ես նույնպես, հարևանի բակից ցոգոլ եմ գողացել։

-Ամենատպավորիչ առաջին անգամը։
-Դրանք շատ են. երբ գրկեցի եղբորս, երբ մտա եթերասենյակ, երբ ստացա առջին սիրո խոստովանությունը….Դուսյա Ղազարյան

(Visited 111 times, 1 visits today)