Ուշադրություն. ցուրտ ու չոր օրեր են գալիս. եղանակի տեսություն

Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ինչպես նաև Արցախում ջերմաստիճանն ավելի շատ կնվազի, քան մյուս շրջաններում։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Հանրապետությունում այսօր ցերեկն ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Կոտայքում` +12 աստիճան։

Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կնվազի` հասնելով +10 աստիճանի։

 

(Visited 51 times, 1 visits today)