Արտակարգ լուր. կրակոցներ Երևանի թիվ 116 դպրոցի բակում

Երեկ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՝ թիվ 116 հիմնական դպրոցի բակում։ Կրակոցների հետևանքով  զոհեր կամ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կրակոցներ արձակած տղամարդու թիրախում ոչ թե մարդիկ են եղել, այլ թափառող շները։ Տղամարդը ինչ-ինչ պատճառներով թափառող շներ է ոչնչացրել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկաններին կարճ ժամանակում հայտնի է դարձել տղամարդու ինքնությունը։ Նա զենքով ու մեքենայով տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։

(Visited 94 times, 1 visits today)