«Արդյոք Էրդողանը գնել է ձեզ». Շերլին Սարգսյանը Թրամփին

Շերլին Սարգսյանի նամակը Թրամփին.

Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը ( Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին։


«Եթե իսլամական պետությունը վերադարձել է, ապա դուք և Էրդողանը բերեցիք նրանց։ Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում։ Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի։ Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը։

«Արդյոք Էրդողանը գնել է ձեզ»,- «Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ նշել է Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ։

(Visited 120 times, 1 visits today)