Սիրելի ժողովուրդ, ես իմ սեփական աչքերով եմ տեսել, թե դրանք ինչ տեսակի գ…. են, դրանցից ամեն ինչ սպասեք…

Եվ էնպես չի, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները նոր հայտնվեցին… Ամենևին էլ, ոչ… երբ ոմանք իրենց »ազդեցիկ» ներկայությունը փորձում են կարևորել քաղաքական գործընթացներում այս համայնքի ներկայացուցիչների դեմ իբր թե համառ պայքարելով… պետք է ընդամենը թերթեն իրենց քաղաքական թիմերի տարեգրությունը և մեկ առ մեկ վերծանեն իրենց շարքերում ծվարած ԼԳԲՏ-ներին…

Իհարկե, մերժվածներին այլ բան չի մնում, քան հանրային օրակարգ մտցնել իրենց խասյաթին բնորոշ հարցադրումներ, և փորձել իրենց կողմից քսան տարի արհամարհված հասարակությանը պաշտպանել «վարակիչ» հիվանդություններից… մինչդեռ, պետք չէ հանրաճանաչ գիտնական լինել հասկանալու համար, որ այդ օրակարգի կոնկրետ հասցեատերերը բառիս բուն իմաստով գ… են և իրենք էլ հենց իրենց «հորինած» շինծու և մտացածին օրակարգի թիվ մեկ շահառուն են..

Մի հետաքրքիր պատմություն կա, որը բնորոշ է հենց նմանների դրսևորած վարքագծին…
Մի գյուղացի գնում է շուկա էշ գնելու… Բայց պարզում է, որ էշը թանկ է և հարմար չէ իր գրպանին…Երբ արդեն հուսախաբ եղած ուզում է հեռանալ, տեսնում է մի հրեղեն ձիու… ակամայից մոտենում և հարցնում է ձիու գինը.. պարզվում է՝ այդ ձին ավելի էժան արժե, քան սովորական էշը…

Հարց ու փորձ է անում ձիու տիրոջից` ով ասում է, որ էժան է վաճառում, որովհետև իր ձին գ… մեկն է… Իրա խասյաթն ինձ չի հետաքրքրում, ասում է գյուղացին և գնում ձին.. Ուրախությամբ վերադառնում է տուն` ձին տեղավորում գոմում և գոհ ու երջանիկ պառկում-քնում…

Առավոտյան քնից արթնանում է տանեցիների աղմուկ-աղաղակից և պարզում, որ, երբ առավոտյան կինը գնացել է գոմ կովին կթելու, ձին հարվածել է կնոջը` կոտրելով ոտքը, հղի հարսն է գնացել սկեսրոջն օգնության, մի հարվածել էլ նա է ստացել փորին, տղան է վրա հասել, մի հարվածել էլ նա է ստացել ու կոտրել ուսը.. գյուղացին մնում է շվարած… ձին հետ է տանում շուկա և վերադաձնում վաճառողին՝ պատմելով գլխի եկածը։

Բայց վաճառողը նրան առանց զարմանալու ասում է՝ ախր ես քեզ ասել էի չէ, որ իմ ձին գ… մեկնա։ Միամիտ գյուղացին պատասխանում է` հա, ախպերս, ասել էիր, որ գ… մեկնա, բայց չէիր ասել, թե գլխիս ինչ փորձանքներ կբերի… Ախպերս, ասել եմ, դու ինձ լավ չես հասկացել, եթե դա գ…., դրանից ամեն ինչ սպասի…

Հ.Գ. Ասածս էնա, սիրելի ժողովուրդ, ես իմ սեփական աչքերով եմ տեսել, թե դրանք ինչ տեսակի գ…. են, դրանցից ամեն ինչ սպասեք…

(Visited 81 times, 1 visits today)