Ի՞նչ նպաստներ են տրամադրվում ընտանիքին աջակցելու և երեխային խնամելու համար

Հայաստանի Հանրապետությունը ընտանիքին աջակցելու և երեխայի խնամքը ապահովելու համար նախատեսում է նպաստի տրամադրում: Այսպիսի նպաստ տրամադրվում է երկու դեպքում.

  • Կերակրողին կորցնելու դեպքում,
  • Մինչև երկու տարեկան երեխային խնամելու համար։

Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստը ստանալու իրավունք ունի մահացած կերակրողի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

  • 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը
  • առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը
  • ամուսինը, որը խնամում է 18 տարին չրացած երեխային և չի աշխատում՝ մինչև երեխայի 14 տարին լրանալը:

Մինչև երկու տարեկան երեխային խնամելու նպաստը ստանալու իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն է 18000 դրամ:

Այս ընթացակարգը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» օրենքով:

(Visited 28 times, 1 visits today)