ԱԺ-ի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում հրդեհ էր բռնկվել:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Պարզվել է, որ տուժած տղամարդը ազգությամբ ֆինն է:

(Visited 16 times, 1 visits today)