Կողմնորոշվեք վերջապես.Ինչքա՞ն ու մինչեւ ե՞րբ է շարունակվելու էդ լկտիությունը.

Լրագրող Լիզա Ճաղարյանը գեյսվուքյան իր էջում գրել է.

Շա՛տ տարօրինակ է, որ այսօրվա խուլիգանների լկտի հետապնդումից զայրացած հասարակության պահանջից հետո իրավասու մարմինները գլխի ընկան, որ պետք է արնախումներից պաշտպանել դատավոր Դանիբեկյանին։

Ասենք՝ լավ է ուշ, քան երբեք։
Դառնանք «սորոսականներին»․ հեղափոխությունից հետո ինչ-որ շայկա հանկարծ գլխի ընկավ, որ «սորոսականների» գրասենյակում օրուգիշեր քրտնամխած երկիրը ծախում են։

Էդ ոչինչ, որ այդ գրասենյակը «երկիրը ծախում է» 1997 թվականից, իսկ էս շայկան նոր է գլխի ընկել։
Ես էդ գրասենյակի տեղն էլ չգիտեմ ու դժվար թե երբեւէ իմանամ։

Բայց ամեն օր տեսնում եմ, թե ոնց է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի աջ ձեռքը թե ձախ ոտքը օրուգիշեր շանտաժ անում էդ գրասենյակի աշխատակիցներին։

Հիմա դիմում եմ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։
Կա՛մ համաձայնվեք էդ շանտաժիստների հետ, որ այդ գրասենյակը ծախում է Հայաստանն ու փակեք էդ հիմնարկը։

Կա՛մ պաշտպանեք էդ մարդկանց հանգիստ աշխատելու իրավունքը։
Ինչքա՞ն ու մինչեւ ե՞րբ է շարունակվելու էդ լկտիությունը։Կողմնորոշվեք վերջապես։

Հերիք չի՞ ամենավարկաբեկված արարածներից «խերոսներ» կերտեք էս ձեր «թավշյա» ամենաթողությամբ, որն արդեն ստիպում է հասարակությանը՝ կամավորական ջոկատներ կազմելու մասին մտածել, որ գոնե ինքն իրեն պաշտպանի ամեն շունշանգյալից։
Հե՛-րի՛ք է՛։

 

(Visited 31 times, 1 visits today)