«Վաղը որ լսեք, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի օդաչուն ես եմ, չզարմանաք». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպորտի նախարարը…

Իսկական սպորտի նախարար: Եթե իր և սպորտի միջև որևէ կապ կամ ընդհանրություն տեսնեք, ձեն հանեք:

Նա, իհարկե, որ հայակործան գործունեութուն է իրականացնում, դա այլևս անվիճելի է, բայց որ ցանկացած բան կարար աշխատեր, բացի սպորտի նսխարարից, դա տիեզերական ճշմարտություն է:

Նրա և սպորտի միջև անանցանելի անդունդ կա։

Վաղը որ լսեք, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի օդաչուն ես եմ, չզարմանաք: Եթե այս մարդը սպորտի նախարար է, ուրեմն ես էլ կարամ ինքնաթիռ չէ, տո տիեզերանավ էլ քշեմ…»

(Visited 61 times, 1 visits today)