Ուշքի եկեք ու հասկացեք, որ չի կարելի հասարակագիտական խնդիրների մեջ մտնել նմանատիպ տեքստերով

Մելինե Դալուզյանը բոլորիս նման մարդ է, որը ունի բոլոր իրավունքերը, ինչ-որ ունենք մենք բոլորս։
Մելինե Դալուզյանի սեռական կողմնորուշմը՝ ի‘ր սեռական կողմնորշումն է, ոչ թե ձեր։

Մելինեյի կյանքի ու նրա ապրած էմոցիաների մասին ֆիլմ նկարելու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, որովհետև ոչ մեկը ձեզ չի պարտադրում նայել մի բան, որը ձեր պատկերացումների մեջ չի մտնում։

Ինձ օրինակ հետաքրքիր է հասկանալ, թե ինչպե՞ս են մտածում ու ապրում նմանատիպ մարդիկ։ Ինձ հետաքրքիր է նաև տարբեր ենթամշակութային առանձնահատկություններով ապրող մարդկանց աշխարհընկալումն ու կենցաղը։

Այս ամենի մասին խոսեցի, որովհետև մի հավաքակազմ կա, որ ամենօրյա ռեժիմով փորձում է հասարակության տարբեր ընկալումների ու կողմնորոշումների միջև բաժանարար գծեր քաշել, ինչը ցավոք սրտի դիտավորյալ կերպով է արվում, քաղաքական դիվիդենդներ շահելու համար։

Ուշքի եկեք ու հասկացեք, որ չի կարելի հասարակագիտական խնդիրների մեջ մտնել նմանատիպ տեքստերով, երբ բացարձակապես կոմպետենտ չեք նման հարցերում։ Մեզանից շատ ավելի կոնսերվատիվ հասարկություններ են անցել այս ճանապարհը, և այսօր մարդկության զարգացման ընթացքն են իրենց ուսերի վրա տանում, իսկ դուք դեմոնիզացնելով այլ կերպ մտածող մարդկանց, մի ողջ հասարակության էլ, ձեզ հետ եք տանում մեկուսացման։

(Visited 22 times, 1 visits today)