Հարգելի իշխանություններ ջան, մի ընկեք նման մոլորությունների մեջ.

Դրսի և ներսի դաշնակ հասկացություն չկա։
Դաշնակցականը, թե‘ դրսում, թե’ ‘ներսում, սկսած նախորդ դարի կեսերից գործել ու գործում է նույն տրամաբանությամբ։

Այնպես որ, հարգելի իշխանություններ ջան, մի ընկեք նման մոլորությունների մեջ, և մի փորձեք հայրենասիրական ծիսակարգերի տրամաբանությամբ տարանջատել մի բան, որը գոյություն չունի։

Դաշնակցությունը մեկ քաղաքական միավոր է, որը իրեն համարելով ազգային կուսակցություն, ձգտում է հաստատել գաղափարական դիկտատուրա։

Մենք որպես երեսուն տարվա պետականություն ունեցող հանրություն, պարտավոր ենք պետականությունը պաշտպանել նմանատիպ քաղաքական պատկերացումներից, որովհետև եթե մենք թույլ տանք միաձև մտածողության գերիշխանություն, ապա շատ արագ ազգային կոչվածը կկորցնի իր կենսունակությունը։

(Visited 33 times, 1 visits today)