Պղտոր ջրում ձուկ որսացողներին մի առաջարկ ունեմ. Վարչապետին քննադատողներից քանիսն են պատրաստ իրենց գրպանից վճարել ամիսը 7 Ամն դոլար

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից համացանցի հիթը Ամուլսարն է և Վարչապետի ուղիղ եթերը:
Կարծիքները տարբեր են:
Մի մասը գտնում է,որ Ամուլսարի շահագործումը անվտանգ է, մյուսները դրա մեջ տեսնում են Ջերմուկի, Սևանի, ՀՀ բնության մահը:
Մի փոքրիկ հակահեղափոխական զանգված էլ փորձում է Ամուլսարը օգտագործել Վարչապետին և կառավարությանը վարկաբեկելու համար:
Միանգամից ասեմ, որ քանի որ մանրակրկիտ ծանոթ չեմ խնդրին այս հարցում դեռ դիրքորոշում չեմ արտահայտի:

Բայց կանեմ մի հանրային առաջարկ Ամուլսարի խնդիրը լուծելու համար:
Այն որ ՀՀ Վարչապետը չունի անձնական շահագռգռվածություն Ամուլսարի գործարկման հարցում դա հանրահայտ փաստ է, իսկ դա խեղաթյուրողները՝ ուղղակի պղտոր ջրում ձուկ որսացող:
Մնում է երկու տարբերակ, որը քննարկվում է համացանցում:

1.Միջազգային արբիտրաժ, հավանական պարտություն և խոշոր չափի տուգանք, դիցուք 1 միլիարդ Ամն դոլար:
2.Անվնաս հանք, հազարից ավել աշխատատեղեր, դիցուք կես միլիարդ դոլարի եկամուտ ՀՀ Բյուջէ:
2-րդ կետի պահով ամեն ինչ պարզ է, ապրել ենք առանց դրա, կրկին կապրենք հանուն բնության:
Ըստ 1-ին կետի ստացվում է, որ մաքուր էկալոգիայի, Ջերմուկի, Սևանի և հայի գենի պահպանման գինը մեկ միլարդ դոլար է, որը մեր պետությունը նախկինների թալանի պատճառով չունի:

Այսօր արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ իբր թե ամբողջ աշխարհասփյուռ հայությունը դեմ է Ամուլսարին և կողմ մաքուր էկոլոգիային, փորձում են ներշնչել, որ սա քաղաքական պայքար չէ, այլ զուտ ազգի և բնապահպանական խնդիր:
Այս առումով աղմկողների անկեղծությունը ստուգելու համար մի առաջարկ անեմ:
Աշխարհում կա մոտ 12 միլիոն հայ:
Եթե ամեն հայ փոխանցի ՀՀ Պետբյուջէ ընդամենը 83 դոլար,ապա ազգովի մեկ տարվա ընթացքում կհավաքենք այդ մեկ միլիարդ Ամն դոլարը:
Ընդ որում պետք չէ դա միանգամից փոխանցել կարելի է փոխանցել ամսեկան 3250 դրամ կամ մոտ 7 դոլար և հարցը կլուծվի:

Բայց կա մի հարց:
Աղմկող, Վարչապետին ազգին և հեղափոխության դավաճանության մեջ մեղադրող, հանուն Ջերմուկի և Սևանի մաքրության ինքնահրկիզման պատրաստ, Բաղրամյան 26-ը, Աժ-ն և փողոցները փակող բնապահպաններից, նրանց աջակիցներից, արտերկրի Լաս Վեգասներից և ծովափնյա հանգստավայրերից խոսացող բնապահպաններից, Վարչապետին քննադատողներից քանիսն են պատրաստ հանուն Սևանի, Ջերմուկի, բնության և Հայի գենի պահպանման իրենց գրպանից վճարել ամիսը 7 Ամն դոլար:
Կարծում եմ քչերը:

Ամփոփեմ՝
Առաջարկս բնական է դեռ մշակման կարիք ունի, զուտ տեխնիկապես:
Բայց ավելացնեմ նաև, որ եթե կասկածներս իրականանան և իրոք 12 միլիոն հայից մեկ տոկոսն անգամ չարձագանքի, ապա կարելի է արձանագրել հետևյալը:

Այս աղմուկը կապ չունի Ջերմուկի և Սևանի հետ, սա իշխանությանը, Վարչապետին վարկաբեկելու շարժում է և պետք է ստանա համարժեք պատասխան:
Ապրեք սթափ և խաղաղությամբ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 22 times, 1 visits today)