Սարգիս և Մանո Գրիգորյանները Սևանում տոնել են ամուսնության 11-ամյակը (ֆոտո)

Սարգիս և Մանո Գրիգորյանները տոնում են ամուսնության 11–ամյակը: Նախորդ տարի՝ ամուսնության 10-ամյակի առթիվ զույգը երկրորդ հարսանիք էր կազմակերպել, իսկ այս տարի որոշել են անաղմուկ տոնել իրենց օրը․ երեխաներին ուղարկել են ճամբար, իրենք էլ գիշերը գնացել են Սևան ու Մանոյի բնորոշմամբ՝ «հասուն» ձևով տոնել տարեդարձը:

Սարգիս Մանո

Մանոն Tert.am Life-ին պատմել է ընտանիքի ամրության, անցած բարդությունների ու Սարգսի «փշոտության» մասին: Այսօր Սարգիսն ու Մանոն աշխատանքի են՝ կրկին հարսանեկան իրավիճակներում են լինելու, բայց արդեն կազմակերպչի դերով, իրենց օրը տոնել են գիշերը․ «Երեկ գնացինք երեխաներին տեսնելու, հետո Սևան: Հասուն երեկո էր․ ամփոփեցինք մեր ամուսնական կյանքը, հասկացանք, թե ինչն է լավ, ինչը վատ»: Ամուսնու համար նվեր պատրաստելու մասին Մանոն չէր մտածել, կատակեց, որ ինքն արդեն իսկ նվեր է: Նրա համար կարևոր է այս օրն արժևորել ոչ թե նվերով, այլ երջանկությամբ:

Մանոյի խոսքով՝ հիմա իրենք շատ ներդաշնակ ու խաղաղ են: «Մեզ հաճախ գրում են, որ օրինակելի ընտանիք ենք: Շատ դեպքերում դու ներսից չես հասկանում դա, բայց երբ ասում են, սկսում ես մտածել՝ ինչո՞վ եք օրինակելի: Երջանկության հստակ բանաձև չկա: Ամեն մեկն ունի իր չափանիշներն ու գույները: Երեկ ուզում էի հասկանալ՝ ինչի՞ շնորհիվ եմ ես ինձ լավ զգում, հասկացա, որ ես իմ գիտակցական կյանքում ես սկսել եմ երազել, թե ինչպիսի ընտանիք, ամուսին, երեխաներ եմ ուզում: Այսօր ես լիարժեք ունեմ իմ երազանքների ընտանիքը:

Սարգիս Մանո

Ես չեմ մտածել՝ ամուսինս հարո՞ւստ լինի, թե՞ աղքատ, բայց, օրինակ, երազել եմ ունենալ 2 աղջիկ, որովհետև ինքս քույրիկի պակաս եմ ունեցել: Միշտ մտածում էի, որ ամուսնական կյանքում պիտի ներքուստ լավ զգամ ինձ, բայց չէի կարողանում բացատրել՝ որն է այդ «լավ զգալը»: Ինձ համար կարևոր էր, որ չկորցնեմ իմ «ես»-ը: Սաքոն այն մարդն է, որն ինձ թողել է այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ միայն ավելացել է: Դա շատ կարևոր է, որովհետև ամուսնությունից հետո հիմնական խնդիրները, սթրեսները, բաժանումները գալիս են հակառակ բնավորության բախումներից, իրար փոխելու ձգտումից: Մենք չենք փոխել իրար, եթե ինչ-որ բաներ էլ փոխվել են, դրանք եղել են ակամա փոփոխություններ՝ մեկս մյուսի ազդեցությամբ, ոչ թե պարտադրանքով»,- շեշտեց պարուհին:

Մանոն նկատեց, որ իրենց կյանքում բարդ փուլ եղել է մինչև ամուսնությունը: Սարգիսն ավելի շուտ է գիտակցել, որ ուզում է Մանոյին տեսնել իր կողքին, սակայն Մանոն համառորեն չի «համակերպվել» այդ մտքի հետ: «Երկուսս էլ շատ ուշ ենք հասկացել, որ միասին պետք է լինենք: Մեզ 5-6 տարի էր պետք դա հասկանալու համար, առաջինը Սաքոն հասկացավ, իսկ ես շատ դժվար կարողացա հասկանալ, որ ինքն է իմ կեսը: Չէի պատկերացնում, որ այն մարդը, որը միշտ իմ կողքին է եղել, կարող է դառնալ իմ ամուսինը:

Սարգիս և ՄանոԻնքն իմ ուղեղում չկար, միշտ որպես ընկեր էի ընկալել իրեն: Սաքոն շատ է պայքարել, որ ես գամ դեպի իրեն: Այն պահից, երբ ինքն ինձ հարցրեց՝ ինձ հե՞տ ես, ասացի՝ այո, ասաց՝ ուրեմն բռնիր ձեռքս, բռնել եմ իր ձեռքն ու գնացել իր հետևից: Ամենաբարդը մինչև այդ պահն էր, դրանից հետո հարաբերություններում բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել»,- հիշեց դերասանի կինը ու հավելեց, որ իրենց սերը գիտակցված է եղել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նյութի աղբյուրը Bavnews․am

(Visited 562 times, 1 visits today)