Արտակարգ պատահար. Պայթյուն Վանաձորում. 15–ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահները պարզում են` տղան ինչ առարկա է քանդել, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Այսօր՝ լույսը դեռ չբացված, շտապօգնության մեքենայով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել հենց Վանաձորում ապրող 15-ամյա մի տղա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ պատանու դաստակներից մեկին հրազենային վնասվածք կա, մարմնի տարբեր մասերին էլ՝ բեկորային վնասվածքներ։

Պատանին հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից, որտեղ իր սենյակում նռնականման առարկա է քանդել։ Հենց այդ ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղան վնասվածքներ է ստացել։ Տղայի տան անդամներն անմիջապես ահազանգել են 1-03։

Իրավապահները պարզում են` ինչ առարկա է պայթել, և որտեղից է այն հայտնվել տղայի մոտ։

Մեր տեղեկություններով՝ պատանին Փոքր Մհեր ռազմամարզական վարժարանի աշակերտ է։

 

(Visited 69 times, 1 visits today)