Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները մեկնաբանել է Մարիամ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։

«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհին:

Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետեւություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու, որ այսպիսի երեւույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարեւորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:

http://news.am

(Visited 95 times, 1 visits today)