Ուշագրավ․ Անչափահասը վրաերթի է ենթարկել հեծանվորդի. վերջինի վիճակը ծանր է

Այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ  տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Картинки по запросу «Էրեբունի» բժշկական կենտրոն

Տեղում ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ անչափահաս վարորդին տեղափոխեցին ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հովհաննիսյանի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

(Visited 17 times, 1 visits today)