Այս իշխանությունն իր թերություններով ավելի լավն է, քան ռոբասերժական թալանչիները. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն մի գործիք է, որը կարող է և՛ լավ օգտագործվել, և՛ վատ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Բայց որ այդ գործիքն անհրաժեշտ է, դա մեզ մոտ կասկած չի հարուցում։ Գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների, կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված հասարակարգից դեպի ժողովրդավարություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ պետք է հասկանանք, որ այդ տարիների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել. «Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի 1-ի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր, հարյուրներով վիրավորվածներ կային։ Միայն այդ բախման խնդիրը չէ, մարդկանց հազարներով հեռացրել են աշխատանքից, սեփականություն են խլել։

Այսինքն՝ այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից։ Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որ ինքը կարող է այդ հարցերը լուծել, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցերն ավտոմատ կերպով լուծվել են»: Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան

Ամբողջական ՝factor.am

 

(Visited 47 times, 1 visits today)