«Թող վախենան էն մարդիկ, որոնք իրենց անցյալի հետ կապված կասկածներ ունեն». Գևորգ Պետրոսյան

«Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ ի վերջո չկարողացան անել երկու բան․ առաջին՝ ժողովրդական, հանրամատչելի լեզվով բացատրել՝ ինչ է անցումային արդարադատությունը և երկրորդ՝ ինչ իրավակարգավորումներով դա պետք է ներմուծվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Картинки по запросу դատական համակարգ

Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն ինքնանպատակ դեմ կամ կողմ դիրքորոշում չի արտահայտում, բայց ուզում են հասկանալ այդ գլոբալ փոփոխությունները ինչպես են հաշվարկած, արդյոք սա չի խոչընդոտի՞ հասարակական առաջընթացը։ Նրա խոսքով՝ այս պահին որևէ մեկը մեզ չի համոզել, որ դա Հայաստանին անհրաժեշտ է։ Ամենալավ գաղափարը, ըստ նրա, հակառակ կարող է աշխատել, եթե դա արվում է ավելորդ շտապողականությամբ։

Картинки по запросу Õ¤Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ համակարգԻսկ ինչ վերաբերում է վեթինգի ներդրմանը, ապա, պատգամավորի խոսքով, այդպես էլ իշխանությունը չկարողացավ բացատրել՝ ինչ են զտում, ումից են զտում, ինչքան են զտում։

«Այո՛, ունենք դատավորներ, ումից համակարգը պետք է մաքրվի, բայց այնպես չէ, որ այսօր Հայաստանում գործող բոլոր դատավորները չեն տիրապետում իրենց գործին»,-հավելեց նա։

http://www.1in.am

(Visited 18 times, 1 visits today)