Արտակարգ դեպք Ինչուիկ մանկապարտեզում․ երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից և նա վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում:

 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

(Visited 169 times, 1 visits today)