Մոռացել ե՞ք, ինչ հրեշ ենք կոխել բունը, մոռացել ե՞ք, թե ում հետ էին բոլոր ուժայինները, մոռացել ե՞ք, որ պատրաստ էինք ծեծ ուտելու

Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրել է.

Թերթում եմ ֆեյսը, ու մի դարդամրմուռ ապածծծիա, մի վիշտ, մի ապոկալիպտիկ կերպով լղած աչքերի տուշ, էն շան տղեն էլ, թե՝ Նիկոլին մենակ չթողնեք, մեկը գրեց՝ տագնապում եմ, մյուսը՝ լարված եմ, լարվածությունս չի անցնում…,

ինչ է լինելու, Աստված իմ, մոլորված եմ, մինչեւ երբ…, մոտավորապես։

Ասեմ, սիրելի լարվածներ ու ապոկալիպտիկ քարանձավում տանջվողներ ջան։

Մոռացել ե՞ք, ինչ հրեշ ենք կոխել բունը, մոռացել ե՞ք, թե ում հետ էին բոլոր ուժայինները, մոռացել ե՞ք, որ պատրաստ էինք ծեծ ուտելու,

դատվելու եւ նույնիսկ գնդակահարվելու, մոռացել ե՞ք, որ հաղթեցինք այն ժամանակ, երբ վախեցող չմնաց ու ամեն մեկն իր սրտում Հայաստան սարքեց։ Ինչղ էլ մոռացկոտ եք, ձեր ցաաավը տանիմ։)

Մարդ կա՞, որ կասկածում է արդարություն ուզողների հավաքական կամքին։ Ո՞ւմ եք հավի ձագի տեղ դրել։

Ես ոչ մեկիդ չեմ քաջալերում, սխալ չհասկանաք, ընդամենը տրամաբանում եմ, թե իշխանությունը հենց ժողովուրդն է։ Վերջացավ։ Մնացածը ջրալի պատմություն է։

Արդարադատության հաղթանակն էլ կտոնենք բոլոր իմաստներով, ու ինձ հավասար խմող չեմ գտնելու միջներդ։

Լարվածը, հիշեցնեմ, 2008-ի մարտի 1-ին էր, 2018-ի ապրիլի 22-ի կեսօրն էր, հիմա լարված չէ, գայթակղիչ է, ու չարժե գայթակղվել։ Ձեզի մենծ կնգա պես պահեք, կսեր Անահիտ մամս։))

Պաչում եմ։

Ձեր՝ Կինո Երեւանի Մայլի ազգային անվտանգության խորհրդի նախակա

Առդիր՝ ԱԱԾ արխիվից իմ տաղերից ամենալկտին։

 

(Visited 121 times, 1 visits today)