Փորձում են թուլացնել Վարչապետին… հաշվարկը պարզ է.

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ………

Տևական ժամանակ է հակահեղափոխական քարոզչությունը անընդհատ վարկաբեկում է Վարչապետի մերձավոր ՝ հեղափոխության բովով անցած շրջապատին:

Ընդ որում թիրախավորում են նրանց,ում վարկաբեկելով դե ֆակտո վարկաբեկում են Վարչապետին,դրանով իսկ փորձելով ստեղծել պայմաններ,որ Վարչապետը ինքը սկսի << վերացնել>> իրեն հավատարիմ մարդկանց:

Սակայն կյանքը ցույց տվեց ՝ իր ասուլիսին էլ Վարչապետը հայտարարեց,որ նման որոշումները ինքը էմոցոնալ դաշտում չի կայացնում:

Այժմ էլ նույն հակահեղափոխականների կողմից թիրախավորվել են Զարեհ,Հայկ և Նաիրի Սարգսյանները:

Ես անրադառնում եմ Սարգսյաններին ,քանի որ այսօր Վարչապետի ընտանիքից հետո ամենաթիրախավորված ընտանիքն են:

Անրադառնում եմ նրանց սիմվոլիկ,այս դիրքորոշումս վերաբերվում է և Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին և Արայիկ Հարությունյանին և Սուրեն Պապիկյանին և մնացած հեղափոխականներին,որոնց փորձում են հեռացնել Վարչապետի կողքից:

Այսպես՝
Նկարում են Հայկ Սարգսյանին լողավազանում,մեքենայի մեջ,բաջկոնով և այլն և իրենց ապրած կյանքի տրամաբանությունը փորձում կիրառել նրա վրա:

Հիմա էլ մեղադրում են Հայկ Սարգսյանին,որ իբր թե վերջինս Դավիթ Սանասարյանի վերաբերյալ նյութերը անձամբ է տրամադրել ԱԱԾ-ին,որպեսզի դրանով խոչնդոտի Դավիթ Սանասարյանի դարի բացահայտումը,այն է Զարեհ Սարգսյանի մերկացումը:

Նաիրի Սարգսյանին կարծես թե այս պահին խնայում են,բայց ես կասեի հիմնական թիրախը հենց նա է:

Հաշվարկը պարզ է ՝ ըստ իրենց հորն ու եղբորը անընդմեջ վարկաբեկելով,ոնց էլ լինի մի օր Վարչապետի նյարդերը տեղի կտա և ընկերությունը ճաք կտա:

Առաջին անգամ եղբայրներին նկատել եմ 2008-ին,տակավին երիտասարդ,հավանաբար 17-18 տարեկան կլինեին ,Ազատության հրապարակում Փաշինյանի կողքին:

Փաշինյանի ազատազրկման վայրում գտնվելու ժամանակ Զարեհ,Հայկ և Նաիրի Սարգսյանները:եղել են նրա և նրա ընտանիքի կողքին ,բացահայտ և ընդիմադիր դաշտում:

Նրանք առաջիններից մեկն են եղել,որ դիմավորել են Փաշինյանին երբ վերջինս ազատվել է կալանքից և այդ պահից մինչ օրս նրա հետ հավասար պայքարել են:

Ապրիլյան հեղափոխության ժամանակ Հայկ Սարգսյանը ձերբակալվեց,Նաիրիին հաջողվեց խուսափել ձերբակալությունից,քանի որ Սերժի ոհմակը այդ պահին նրան չկարողացավ հայտնաբերել:

Հիմա նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի մասին,գրում են որ կառուպցիոներ է,թաթախված տարբեր պատմությունների մեջ:

Ասեմ ձեզ,վերջին պաշտոնը Զարեհ Սարգսյանը զբաղեցրել է 19 տարի առաջ:
Տրամաբանական հարց է առաջանում,ե՞թե գիտեիք այդպիսին է,ի՞նչու ձեր իշխանության ժամանակ գնահատական չէիք տալիս նրա գործողություններին,որ հիմա դա պահանջում էք Վարչապետից:

Կամ այդ ի՞նչ պիտի հայտնաբերեր 19 տարվա վաղեմությամբ Դավիթ Սանասարյանը,որը դուք ձեր իշխանության ժամանակ այդպես էլ չկարողացաք հայտնաբերել:

Իմ կողմից կասեմ հետևյալը:
Ով զավակ ունի ինձ կհասկանա:
Զարեհ Սարգսյանը չի խոչնդոտել և իր երկու զավակին դեռևս տակավին պատանի ուղարկել է դեպի ընդիմադիր դաշտ:

Այդ գործնթացը տևել է շուրջ 10 տարի:
Հարցրեք ինքներդ ձեզ,դուք կթողնեի՞ք,որ ձեր երկու զավակն էլ գնային ազգադավ և ամեն ինչի ընդունակ ռեժիմի դեմ:Ոնց էլ լինի գոնե մեկին կխնայեիք:

Հարցրեք ինքներդ ձեզ,ե՞թե իրոք Զարեհ Սարգսյանը այդ աստիճանի կոռուպցիոներ է և ապօրինի հարստացած,քանի անգամ նրա վրա Սերժը գործ կհարուցեր և կունեզրկեր:
Ի՞նչու անրադարձա այս թեմային:

Հեղափոխությունը դեռ մանուկ է,իսկ Վարչապետը միայնակ ոչինչ անել չի կարող:
Պետք է պաշտպանել և Վարչապետին և իր թիմին:
Իսկ եթե թիմից ինչ որ մեկը կշեղվի հեղափոխության արժեքներից կամ նման կասկած կառաջանա,հավատացեք,հերթը մեր նյութերին չի հասնի,Վարչապետը ինքը կկանխի դա:

Դավիթ Սանասարյանի դեպքը դրան ապացույց:Առկա էր կասկած կասեցրեց լիազորությունները,բայց չհեռացրեց պաշտոնից և չտրվեց էմոցիաներին:

Հավատացեք ժողովուրդ ջան,պետք չէ լինել Հռոմի պապից կաթոլիկ,ոչ ոք այդքան չի դողում հեղափոխության արժեքների պահպանման վրա,քան դրա կրողը,ՀՀ Վարչապետը:
Պետք չէ տրվել ազգադավ և իրեն սպառած ռեժիմի սադրանքներին:

Արտակ Գալստյան

(Visited 34 times, 1 visits today)