Ժողովուրդն արդեն սկսել ա գիտակցել, որ Նիկոլը խաբել և շարունակում ա խաբել. Մենուա Հարությունյան

Փաստորեն, Նիկոլին իշխանությունը պետք է ոչ թե մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ և արդար դարձնելու, ոչ թե սեփական խոստումները կատարելու, այլ լոկ սեփական վրեժխնդրության համար, որպեսզի կարողանան իր և իր քաղաքկան հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժը լուծել՝ օգտագործելով ողջ պետական լծակները…

Տեր-Պետրոսյանը չի կարողանում ներել Ռոբերտ Քոչարյանին այն բանի համար, որ Քոչարյանը մի քանի անգամ զարգացնելով Հայաստանի տնտեսությունը՝ փաստացի ապացուցեց, որ Տեր-Պետրոսյանի առանց Արցախ հարցը լուծելու հնարավոր չի զարգացնել Հայաստանը թեզը սուտ էր , Նիկոլը չի կարողանում ներել նախագահ Քոչարյանին այն բանի համար, որ Քոչարյանը մարտի 1-ին թույլ չտվեց Նիկոլին ու իր քաղաքական հորը բռնազավթել իշխանությունը, և փորձում է իր արկածախնդրության արդյունքում ցավալիորեն 10 զոհերի մեղքը բարդել նախագահ Քոչարյանի վրա…

Չի՛ ստացվելու, ժողովուրդը արդեն սկսելա գիտակցել, որ Նիկոլը խաբել և շարունակումա խաբել, մյուս կողմից սկսել է հիշել, որ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը զարգանում էր, և մարդիկ համեմատաբար լավ էին ապրում, որ Քոչարյանի տարիներին Հայաստանում ներգաղթ էր, և Տեր-Պետրոսյանի անփառունակ տարիներին Հայաստանից փախնողներից շատերը Քոչարյանի օրոք հետ էին վերադառնում հայրենիք…

Իրականությունը չես կարող երկար պղծել, մարդիկ սկսում են ամեն բան տեսնել ու հասկանալ, և արդարությունը Հայաստանում հաղթելու է…

Մեր ժողովրդին հանուն սեփական իշխանության խաբողները հաստատ պատժվելու են՝ և շատ խիստ…

Մենուա Հարությունյան 

(Visited 40 times, 1 visits today)