10 զոհերից 7-ի սպանությունը ո՛չ ոստիկանների կողմից է, ո՛չ էլ բանակի. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց.

«10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… և այլն, ինքնագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով:

Այլ հիմնավորում, թե ինչո՞ւ են այդ դրվագը մտցրել այս մեղադրականի մեջ՝ ոչ մի բացատրություն չունի:

Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, երեքը եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների, ո՛չ բանակի»:

(Visited 34 times, 1 visits today)