Շտապ. Միջադեպ դատավոր Գրիգորյանի և Ալումյանի միջև.Քոչարյանը հանգստացրեց Ալումյանին (video)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի` կալանավորման հիմնավորվածության հարցի քննարկումը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ինքնաբացարկի միջնորդությանը ծանոթանալուց և դրա վերաբերյալ իր առարկությունները ներկայացնելիս Հայկ Ալումյանը մի քանի անգամ կրկնեց նույն բանը` ասելով` «Տվյալ որոշումը կայացնելիս…», թե ինչ ասաց դրանից հետո, լրագրողներին լսելի չեղավ: Դատարանում շատ վատ է լսելիությունը եւ հաճախ լրագրողներին մնում է ենթադրել, թե ինչ են խոսում դատավարության կողմերը եւ ինչ բովանդակությամբ հայտարարություններ հնչեցնում

Սակայն դրանից հետո դատավորի և պաշտպանի միջև միջադեպ տեղի ունեցավ, և դատավորը կոչ արեց պահպանել էթիկայի վարքականոնը` միաժամանակ պահպանելով հարգանքը դատարանի հանդեպ: Պաշտպան Հայկ Ալունյանը հայտարարեց, որ ինքը հենց այդպես էլ անում է:

Այս պահին պաշտպանական կողմը ներկայացնում է իր առարկությունները` ինքնաբացարկի մերժման հիմքերի վերաբերյալ:

Նրանք փորձում են հասկանալ, թե դատավորը մյուս միջնորդություններին ինչու չի անդրադարձել, դատավորն էլ ասում է, որ դրանք չեն վերաբերում այսօրվա նիստին և կքննարկվեն ավելի ուշ:

(Visited 129 times, 1 visits today)