Գոնե սսկվեք, հա՞…Պարոնայք եւ տիկնայք, ձեզ, մեղմ ասած՝ շլանգի տեղ մի դրեք . Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկեղծ» տրտունջներ աչքովս ընկան. գլխավոր ամբաստանյալի աջակից կոչեցյալները բողոքում են՝ եթե ձեզ նման չենք մտածում, ուրեմն… բա կարելի՞ է, էս ինչ թշնամանք է։

Վույ աման, էս ոնց հուզվեցի, հիմա կլացեմ։

Պարոնայք եւ տիկնայք, ձեզ, մեղմ ասած՝ շլանգի տեղ մի դրեք, հա՞։
Հայաստանում տեսակների կռիվ է։

Մի կողմում ազնիվ, անկաշառ, օրենքով ապրելու ցանկություն ունեցողներն են, մյուս կողմում՝ մարդասպաններին, թալանչիներին, սրիկաներին, ծախու գրչակներին կենդանացնելու փորձ անողները։

Մի կողմում բաց ձեռքերով պայքարողներն են, մյուս կողմում՝ նենգ, բիրտ, ամեն ստորության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող սրիկաները։

Եթե մինչեւ հիմա էդքանը չեք հասկացել, գոնե սսկվեք, հա՞։

Իսկ եթե հասկացել եք ու շարունակում եք պաշտպանել սահմաններից ու Արցախից Երեւանի վրա զորք հանած տականքին, Երեւանի կենտրոնը արյան օվկիանոս դարձրած էդ արարածին,

որովհետեւ, ըստ ձեզ՝ Շուշին ինքն է գրավել (ու չեք էլ կարմրու՞մ հազարավոր հերոսների հիշելիս ու նահատակների հիշատակի առաջ),

Հայաստանն էլ ինքն է ասֆալտել, ուրեմն ձեր հոգիները տնտղեք՝ էդ կողմերում շատ կարեւոր արժեք է խաթարված։

(Visited 94 times, 1 visits today)