«Արծվի թեւեր»-ի մոտ Nissan-ը բախվել է արգելապատնեշներին, 150 մետր գլորվել ու շրջված հայտնվել ձորում (ֆոտո)

Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Ե.-ն իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհին, դեպի Երեւան ընթանալիս, «Արծվի թեւեր»-ի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 31-ամյա Շաքե Խ.-ն եւ 31-ամյա Անդրանիկ Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Շաքե Խ.-ն աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, իսկ Անդրանիկ Կ.-ն՝ «Ասշեն Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Լուրեր Հայաստանից — NEWS.am

(Visited 47 times, 1 visits today)