«Հեռո′ւ մնացեք հայերից». Մակգրեգորի գրառումը զայրացրել է թուրքերին և ադրբեջանցիներին

UFC նախկին չեմպիոն, ММА իռլանդացի հայտնի մարզիկ Քոնոր ՄակԳրեգորը Թվեթերի իր էջում կիսվել է օգտատերերից մեկի գրառումով այն մասին, որ ինքը սատարում է հայերին 1915 թվականի Ցեղասպանության հարցում:

«Ես հայերի թիմում է ամբողջ օրը: Դիլոն Դանիսը և Քարդաշյանները:

Հեռու մնացեք հայերից»,- գրել է ՄակԳրեգորն իր էջում: Մարզիկը նկատել է նաև, որ «հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»:

Հայ օգտատերերը իրենց երախտագիտությունն են հայտնել հայտնի սպորտսմենին, իսկ թուրքերը և ադրբեջանցիները քննադատական հարձակում են գործել նրա նկատմամբ:

http://armlur.am

(Visited 64 times, 1 visits today)