Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը…
Հարսի անունը՝ Դիանա Ղազարյան, փեսան՝ Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ըներն է, անունը Էդվարդ,
ով շինարարական բիզնեսով է զբաղվում…
Դիանան 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է…
Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային,
նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից…
Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականaցրել է Էնի Ռոսը…
Իսկ քաղցրավենիքը բերվել է Դուբայից։ Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։
Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է․․․
Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։…
Այսօր համացանցում է հայտնվել Պզոյի կնոջ՝ ութանկյունով տորթ-նվերը սիրելի ամուսնուն․․․